երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանդիպել են ԿԳՄՍ նախկին նախարարը և Արցախի պետհամալսարանի ռեկտորը

Հանդիպել են ԿԳՄՍ նախկին նախարարը և Արցախի պետհամալսարանի ռեկտորը

Այսօր հանդիպում եմ ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը:

՛՛Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԱրՊՀ դասախոսների հետագա մանկավարժական և գիտական գործունեությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև արծարծվել են բուհի ուսանողների ուսումնառության շարունակականությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիային և դրա հետևանքներին՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: