շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը Սփյուռք-Արցախ մշակութային կամուրջներից է». տնօրենն ամփոփում է տարին

«Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը Սփյուռք-Արցախ մշակութային կամուրջներից է». տնօրենն ամփոփում է տարին

Համազգային հայ կրթական և մշակութային միության գրասենյակները գործում են աշխարհի տարբեր վայրերում և իրենց հիմնադրման օրից՝ 1928 թվականից առայսօր, ունեն մեկ նպատակ՝ պահել-պահպանել, տարածել հայկական մշակույթն ու կրթությունը, նպաստել ազգային մշակույթի և մայրենիի ամրապնդմանը, հային հայ պահել՝ կրթությամբ, արվեստով, ազգային արժեքներ սերմանելով։ Այս ամենի մի փոքրիկ մասնիկն է նաև Համազգայինի Արցախի գրասենյակը։

 Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Հերմինե Ավագյանի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ նույնիսկ մինչև Արցախում գրասենյակի հիմնադրումը Արցախը միշտ եղել է Համազգայինի կենտրոնական վարչության ուշադրության ներքո, և տարբեր ծրագրեր են իրականացվել։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ օրս Համազգայինը առանց ավելորդ գովազդի, առանց շքեղ բառերի, առանց նյութական մեծ հնարավորությունների, լուռ ու եռանդուն շարունակում է իր ազգանվեր գործունեությունը Սփյուռքի տարբեր օջախներում՝ կրթելով ու դաստիարակելով ուծացման վտանգի առաջ կանգնած սփյուռքահայ սերնդին։ Հայաստանի և Արցախի գրասենյակները Համազգայինի սկսած ճանապարհը շարունակում են Հայաստանում և Արցախում։ Համազգայինի համար գոյություն ունի նպատակի գիտակցում, և դա է խթանիչ ուժը։

Բնութագրությունը հասանալի չէ

Համազգայինի Արցախի գրասենյակի գործունեությունն անցած տարիների ընթացքում միտված է եղել ոչ միայն Ստեփանակերտում , այլև հատկապես գյուղական համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը։ Գլխավորապես սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ենք աշխատել, բայց քաղաքում և շրջկենտրոններում նույնպես շատ ծրագրեր ենք իրագործել:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԿազմակերպել ենք տարատեսակ մշակութային ծրագրեր՝ ընդգրկելով նաև գյուղերի երիտասարդությանը, դպրոցականներին։ Միջոցառումները տարբեր են եղել՝ ստեղծագործական մրցույթներ, արվեստագետների գործուղումներ, համերգներ, թատերական ներկայացումների բեմադրում և հյուրախաղեր, ցուցահանդեսներ, դասախոսություններ, գրական երեկոներ, շրջանաձև ընթերցանություններ, գիտաժողովներ, գրքերի հրատարակումներ և շատ այլ միջոցառումներ։ Համագործակցել ենք համապատասխան գերատեսչությունների հետ»,-ներկայացրել է Հ. Ավագյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Համազգայինի Արցախի գրասենյակը կապ է պահել դպրոցների ու համալսարանների, Գրողների միության, շնորհալի արվեստագետների հետ, և փորձել եղած հնարավորությունների սահմաններում շնորհալի երիտասարդ արվեստագետներին ներկայացնել նաև Արցախից դուրս։ Գրասենյակը եղել և շարունակում է հանդիսանալ Սփյուռք-Արցախ մշակութային կամուրջ, որը միշտ բանուկ է։

Բնութագրությունը հասանալի չէ

«44-օրյա պատերազմի օրերին կյանքի ենք կոչել «Համազգայինը Արցախի մանուկներին» խորագիրը կրող նախաձեռնությունը: Երևանում, Դիլիջանում ու Աբովյանում սկսել էինք կազմակերպել արցախցի տեղահանված դպրոցականների համար արվեստի ու դասապատրաստման խմբակներ, որոնց երեխաները մեծ սիրով էին հաճախում, որովհետև դա այդ օրերին նաև երեխաների համար փոքրիկ Արցախ էր՝ իր բարբառով, իր դիմագծով։ Պատերազմից հետո այս ծրագիրը տեղափոխվեց Արցախ և մինչև այսօր էլ ընթանում է՝ անվճար հիմունքով։ Ստեփանակերտում գործում են նկարչության, ձեռքի աշխատանքի և հայոց լեզվի գիտելիքների ամրապնդմանն ուղղված խմբակներ, Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում՝ ազգային երգի ու պարի, Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում` ազգային պարի և ձեռքի աշխատանքի, Կաղարծի գյուղում՝ ազգային պարի, իսկ Աշանում՝ ձեռքի աշխատանքի ու ազգային պարի խմբակներ։Առաջիկայում ցանցը կփորձենք ընդարձակել՝ գտնելով նոր նվիրատուներ։ Ընդհանուր առմամբ, այս պահին 200 երեխա է մասնակցում ծրագրին, իսկ ուսուցիչների մեծ մասը բռնազավթված տարածքներից են: Այս նախաձեռնությունից զատ, Արցախի գրասենյակը շարունակում է իրականացնել նաև մշակութային տարբեր ծրագրեր»,-պատմել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հ. Ավագյանն նշել է, որ առաջիկայում նույնպես ծրագրերը շատ են, միայն թե խաղաղություն լինի և գործունեություն ծավալեն խաղաղ երկնքի տակ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր ծրագրերի առանցքը մնալու է նույնը՝ մշակույթ և կրթություն: Փորձում ենք անել այն, ինչը մեր ուժերի սահմաններում է, երբեք չենք համարում, որ մեծ բան ենք անում, ձգտում ենք ավելին անել, որովհետև այդպես մտածելով միայն խոսքը գործի կվերածվի։ Մեր օրերում խոսքի պակաս չկա, գործն է քիչ, բայց թև ու թիկունք լինելն այլևս այլընտրանք չունի, եռանդն ու աշխատասիրությունը, նվիրումն ու անշահախնդրությունն այլևս գերակա պետք է լինեն։ Իսկ առաջիկա միջոցառումների մասին անպայման տեղյակ կպահենք լրատվամիջոցներին՝ ի դեմս «Արցախպրես» լրատվական գործակալության, քանի որ միշտ ակտիվ է մեր գործունեության լուսաբանման գործում»,-ընդգծել է տնօրենը։

  • Կիսվել: