կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ղարաբաղում պետք է խուսափել երրորդ կողմերի՝ իրենց ներկայությունը Կովկասում ամրացնելու փորձերից. Կրեմլ

Ղարաբաղում պետք է խուսափել երրորդ կողմերի՝ իրենց ներկայությունը Կովկասում ամրացնելու փորձերից. Կրեմլ

Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորը խաղաղապահ պոտենցիալ չունեցող երրորդ կողմերի՝ Կովկասում իրենց ներկայությունն ամրացնելու փորձերից խուսափելն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միայն կողջունի երրորդ կողմերի միջնորդական ջանքերը, եթե դրանք իզուր չեն ձեռնարկվում՝ միայն տարածաշրջանում իրենց ներկայությունը նշելու համար։ «Գլխավորը իրավիճակը կարգավորելուն օգնելն է։ Եվ շատ կարեւոր է խուսափել միջնորդական պոտենցիալ չունեցող ինչ-որ երրորդ կողմերի իզուր փորձերից՝ ամրագրելու իրենց ներկայությունը Կովկասում։ Դա հազիվ թե օգնի իրավիճակին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգնել իջեցնել լարվածության մակարդակը եւ «օգնել Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրմանը նոր իրողությունում, դա կարող է միայն ողջունվել»։ «Բայց դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: