ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես նախագահ Հարությունյանի խոսնակը չեմ եղել, ուղղակի ընկալումն է եղել էդպիսին. Վահրամ Պողոսյան

Ես նախագահ Հարությունյանի խոսնակը չեմ եղել, ուղղակի ընկալումն է եղել էդպիսին. Վահրամ Պողոսյան

Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի խոսնակ: Այս հաստիքը տևական ժամանակ թափուր է եղել, որևէ մեկը աշխատանքից չի ազատվել կամ հեռացել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Վահրամ Պողոսյանն ու նշեց՝ ինքը երբեք այդ հաստիքը չի զբաղեցրել, գրում է armtimes.com-ը:

«Ոչ մի բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել: Ես Արայիկ Հարությունյանի խոսնակը չեմ եղել: Ուղղակի ընկալումն է եղել էդպիսին: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն եմ ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ինձ աշխատանքից չեն հանել, նախագահը մամուլի խոսնակ չի ունեցել, հիմա արդեն ունի: Ես ուղղակի համատեղության կարգով կատարել եմ այդ պարտականությունը, բայց երբեք որպես խոսնակ չեմ ներկայացել: Պարզապես լրատվամիջոցներն են էդպես գրել»,-ասաց Պողոսյանը:

 

  • Կիսվել: