ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երաժիշտ Սևան Ավանեսյանն այս անգամ նվագել է նաև Շուշիի Վերին մզկիթում (տեսանյութ)

Երաժիշտ Սևան Ավանեսյանն այս անգամ նվագել է նաև Շուշիի Վերին մզկիթում (տեսանյութ)

Շուշիի հրթիռակոծված եկեղեցում՝ Սուրբ Ամենափրկիչում, Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը նվագած Սևակ Ավանեսյանը, որը Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահարն է, այս անգամ Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունն է նվագել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: 

Տեսանյութը հրապարակվել է Սևակ Ավանեսյանի ֆեյսբուքյան էջում: 

«Շատ ուրախ եմ պարսկական մզկիթում գտնվելու համար, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ այն հանգամանքից, թե այն ո՞ր կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց լավագույնս պահպանում ենք մզկիթը»,- ասում է Սևակ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակված մեկ այլ տեսանյութում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը 2 անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:

 

Տե

  • Կիսվել: