ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերդաշենում ավանդական ուտեստների հյուրասիրություն կկազմակերպվի` նվիրված Սուրբ Զատկի տոնին

Բերդաշենում ավանդական ուտեստների հյուրասիրություն կկազմակերպվի` նվիրված Սուրբ Զատկի տոնին

Ապրիլի 17-ին՝ Սուրբ Զատկի տոնին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Բերդաշենի համայնքապետարանի և բերդաշենցիների աջակցությամբ ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի սաների ջանքերով համայնքում կկազմակերպվի հայկական ավանդական ուտեստների փառատոն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառման նախաձեռնող խմբի անդամ Մասիս Զարգարյանը։

«Ապրիլի 17-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, միջոցառման մասնակիցները կհավաքվեն Բերդաշենի հուշարձանի մոտ։ Օրվա ընթացքում նախատեսվում է Ժենգյալով հացի պատրաստման ընթացքի ցուցադրում, հյուրասիրություն, տեղական, այդ թվում` Berdashen Wine գինիների հյուրասիրություն և վաճառք, ազգային պարերի ներկայացում, արցախյան բարբառի և մշակույթի վերաբերյալ խաղ (հաղթողին սպասվում է նվեր), ձեռագործ հուշանվերների ցուցադրություն-վաճառք, ինքնաեռով թեյի կամ նույն՝ «սըմավարավ չայ»-ի հյուրասիրություն, տեղական խոտաբույսերով թեյի վաճառք, զատկական փլավ ու կարմիր ներկած ձու, և, իհարկե, շրջայցեր գյուղի պատմամշակութային վայրեր»,-ներկայացրել է Մ. Զարգարյանը՝ նշելով, որ բարձր տրամադրությունը, անպայման, կապահովվի։

Մասնակցել կամ ներկա գտնվել ցանկացողները հարցերի դեպքում կարող են զանգահարել +37497508094 հեռախոսահամարին։

  • Կիսվել: