Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել են ԱՀ առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներ
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել են ԱՀ առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Միքայելի Բաղրյանը և նախարարի տեղակալ Արմեն Ռոբերտի Խաչատուրյանը պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ բժիշկ-արյունաբան Օֆելյա Ալեքսանդրի Դադայանին և ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի բժիշկ Մանյա Մուշեղի Գրիգորյանին շնորհվել է «Վաստակավոր բժշկի» պատվավոր կոչում:
ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցիենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովիկի Հովհաննիսյանը, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հիվանդանոցային բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ Ալեն Իլյասի Պողոսյանը, «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժաննա Բորիսի Չալյանը, «Հադրութի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբան Սեդա Տիգրանի Շահմուրադյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով:
ԱՀ առողջապահության համակարգը շնորհավորում է բոլորին պետական բարձր պարգևի արժանանանլու համար և մաղթում նորանոր հաջողություններ հանուն մեր բնակչության առողջության պահպանման: