երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն ԼՂ ճգնաժամը լուծելու համար. Յուրի Կիմ

Այսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն ԼՂ ճգնաժամը լուծելու համար. Յուրի Կիմ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը կոչ է արել բոլոր կողմերին միավորվել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեր լուրջ մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Այսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ՝ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»,- գրել է Յուրի Կիմը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: