հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այն, ինչ տարածվում է ադրբեջանական սոցցանցերով, չափազանցություն է.Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում ուդիների ծեսի մասին

Այն, ինչ տարածվում է ադրբեջանական սոցցանցերով, չափազանցություն է.Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում ուդիների ծեսի մասին

Ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները եկել են, աղոթք են արել Դադիվանքում ու գնացել են. այդ ռաբլի կոչեցյալը, որը հոգևորական չէ, ինքը իրավունք չունի ծես անելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր տարածվել էր տեղեկություն, թե ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել:

«Ալբանա-ուդիական կրոնաական համայնքի ղեկավարները ավելի արտոնյալ են, քան մենք: Քանի որ վանական համալիրը գտնվում է իրենց տարածքում: Իրենց համար առ ի գիտություն է, իսկ մեզ համար առ ի թույլտվություն»,- նշեց սրբազանը:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմանբ՝ իրենք որևէ եկեղեցու չեն հարում, իրենք կրոնական էլ չեն, բայց կրում են լանջախաչ: «Իրենք կիսադերասանական, կիսապետական ծրագիր են իրականացնում, իրենց տրվում է բոլոր արտոնյալ կարգավիճակները: Ի հոգևորս՝ իրենք որևէ մեկի առաջ պատասխանատու չեն, իրենք ինչ ուզում, այն էլ անում են: Իսկ իշխանական թևն էլ նրանց տալիս է համապատասխան կարգավիճակ: Ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները այս անգամ էլ սրտնեղել են, թե ինչո՞ւ են նրանց միայն թույլատրվում  մուտք գործել փոքր եկեղեցի: Այն, ինչ տարածում են ադրբեջանական սոցցանցերըը, չափազանցություն են»,- եզրափակեց սրբազանը:

  • Կիսվել: