ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Արցախի նախագահ

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Արցախի նախագահ

Տարբեր կառույցների աշխատավարձային ֆոնդի կրճատում չենք նախատեսելու, բայց օպտիմալացման, արդյունավետ աշխատանքի արդյունքում խնայած գումարները թույլ են տալու դրամական պարգևների տեսքով 2021 թվականին պիլոտային ծրագիր իրականացնել:

Այս  մասին  այսօր  կայացած աշխատանքային    խորհրդակցության    ժամանակ  ասել է  ԱՀ  նախագահ  Արայիկ  Հարությունյանը:
 
Խոսելով  հաստիքացուցակների  մասին՝  Ա. Հարությունյանը  տեղեկացրել   է, որ     վարչությունների, բաժինների  հաստիքների  քանակի  առումով  նորմատիվ  է  լինելու   սահմանված:
 
«Վարչությունը   բաղկացած   կլինի     երեք  բաժնից,   իսկ   բաժնում  կլինեն  առնվազն հինգ  հոգի:    Այս  նորմատիվը  քննարման  ենթակա   չէ»,- մասնավորապես  ասել է    Ա. Հարությունյանը:
 
Նա   հավաստիացրել   է  նաև, որ   վերահսկողության  տեսչության  ստուգումների    արդյունքների  հիման  վրա     ստուգվելու  է  նաև    գնումների    և   ծախսերի  արդյունավետությունը: Нет описания.
«Այս  կերպ   համոզվելու    ենք,   թե   պետական  ռեսուրսները    ինչքանով  են   ճիշտ      և  նպատակային  օգտագործվել, և  ինչքանով  են    համապատասխանել   պետական   գումարների    խնայողության    մեր   հանձնարարականներին:  Աշխատանքից   ազատում  է  սպասվում ոչ  արդյունավետ    ծախս  կատարելու   պատճառով:   Այս   հայտարարությունը  վերաբերվում է  բոլորին:    Այլ  հիմնավորումներ    չլինեն»,- ավելացրել  է   Նախագահը՝  նշելով,  որ    հարցին  անդրադառնալու     հիմնական  պատճառը  ստացված  ահանզանգերն  են:

  • Կիսվել: