երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ասֆալտապատվում է Հերհերի գյուղամիջյան ճանապարհը

Ասֆալտապատվում է Հերհերի գյուղամիջյան ճանապարհը

Ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքի գյուղամիջյան ճանապարհը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:

Нет описания.

«Կասֆալտապատվի մոտ 800 մետր երկարությամբ ճանապարհահատված։ Նշված ճանապարհահատվածը գտնվում է Ծովատեղ-Հերհեր միջհամայնքային ասֆալտապատ ճանապարհի և Հերհերի գյուղամիջյան սալապատ ճանապարհի միջանկյալ հատվածում։

Нет описания.

Սեպտեմբեր ամսվա սկզբին կատարվել են հողային հարթեցման և խճապատման, հիմա արդեն՝ ասֆալտբետոնե շերտի հետ կապված աշխատանքները»,-նշեց Ա. Սաղյանը։

Нет описания.

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գործընթացն իրականացվում է պետական միջոցներով, իսկ կապալառու կազմակերպությունը «Վերածնունդ» ՍՊԸ֊ն է։

  • Կիսվել: