երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ծովատեղում ավարտման փուլում են նոր ջրավազանի կառուցման աշխատանքները

Ծովատեղում ավարտման փուլում են նոր ջրավազանի կառուցման աշխատանքները

ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում ավարտական փուլում են կարգավորող ջրավազանի կառուցման շինաշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ծովատեղի համայնքապետ Սամվել Աբրահամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ջրային պաշարների սակավության պատճառով գյուղում ջրի խնդիր ենք ունենում: Նոր ջրավազանի կառուցումը կվերացնի առկա խնդիրը, և, իհարկե, չի տուժի բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը»,-նշել է Ս. Աբրահամյանը:
 
Նրա խոսքով՝ այս օրերին գյուղի բնակիչներն անցել են սեզոնային աշխատանքների կատարմանը՝ հող են մշակում` վարուցանք անում. կան նաև անասնապահությամբ զբաղվողներ:
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, առկա խնդիրներից նրանք չեն ընկրկում: Բոլորս հույսով սպասում ենք երկրում հարատև խաղաղության հաստատմանը, մեր տրամադրությունից հողն ավելի բարեբեր կդառնա, կյանքն էլ՝ անհոգ ու եջանիկ»,-նշել է համայնքապետը:

  • Կիսվել: