ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհված համագյուղացու հիշատակին Հաղորտիում հուշաղբյուր են կառուցում

Զոհված համագյուղացու հիշատակին Հաղորտիում հուշաղբյուր են կառուցում

ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված լեյտենանտ Վրեժ Գարիկի Մուսայելյանի հիշատակին հուշաղբյուր է կառուցվում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հաղորտիի համայնքապետ Նվեր Մարտիրոսյանը։ «Հուշաղբյուրի կառուցման նախաձեռնությունը գյուղի երիտասարդներին է պատկանում։ Շինաշխատանքները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ։
 
Շինանյութը տրամադրում է Մարտունու շրջվարչակազմը։
Բնութագրությունը հասանալի չէ
 
Գյուղի հերոսը 2016 թվականին կամավոր մասնակցել է քառօրյա պատերազմին։ Սեպտեմբերի 27-ին` մեկնել ռազմաճակատ` հայրենիքի պաշտպանությունը սուրբ առաքելություն համարելով։ Կռվել է արիաբար, սակայն հոկտեմբերի 22-ին միացել անմահների գնդին։ Հերոսը գեղեցիկ ընտանիքի հայր էր, ուներ 4 զավակ»,- նշել է համայնքապետը։

  • Կիսվել: