կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եմիշճանի տարածքում գտնվող անասնաֆերմայում կախված մարդու դիակ է հայտնաբերվել

Եմիշճանի տարածքում գտնվող անասնաֆերմայում կախված մարդու դիակ է հայտնաբերվել

Օգոստոսի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի վարչական տարածքի «Խաներ» կոչվող տեղամասում գտնվող նույն շրջանի Թաղավարդ համայնքի 1983թ. ծնված Կ.Բ.-ի կողմից վարձակալած անասնաֆերմայի շենքում հայտնաբերվել է վերջինիս դին՝ կախված վիճակում:

Այս մասին հայտնել են ԱՀ քննչական կոմիտեից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ քննչական խումբը:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: