ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱրՊՀ-ում Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԱրՊՀ-ում Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 20-ին, ԱրՊՀ Հայ Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ և բուհի բանասիրական ֆակուլտետի ուսանողների ներգրավմամբ հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել։

Գրական ցերեկույթը մեկնարկել է բուհի զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել Զ. Բալայանը։

278795071_1344820612684527_2367567046220612240_n.jpg (205 KB)

«Եղիշե Չարենցը հայ ժողովրդի հանճարեղ զավակներից մեկն է, որը թե՛ քաղաքացիական, թե՛ գրական գործունեությունը սկսել է վաղ տարիքից, և իր կարճատև կյանքի ընթացքում եղել իր ժողովրդի նվիրյալը։ Իհարկե, 20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի ճակատագրում ծանր իրադարձություններով սկսվեց և շարունակվեց մինչև Չարենցի մահը։ Եվ այսօր մեծ խոնարհումով ու նվիրումով փորձել ենք տոնել գրողի 125-ամյակը, որովհետև նրա թողած ավանդները շարունակողները նաև մենք ենք՝ Արցախի երիտասարդությունը»,-նշել է նա։

Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել բանաստեղծի ստեղծագորությունների կատարմամբ, հնչել են նրա՝ երգերի վերածված բանաստեղծություններից։

Գնահատանքի խոսքով հանդես է եկել Հայ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը և նշել, որ ժամանակներն անցնելու են, բայց Չարենցը ժամանակի հետ չի հեռանալու , նա միշտ մնալու է ընթերցողի հետ։

278914160_458787016016739_3332060191943998710_n.jpg (68 KB)

«Ինձ համար Չարենցը մեր խղճի հենասյունն է, որպեսզի չփլվի հիմնաշենքը, նա մեր ժողովրդի փիլիսոփայության վկայագիրն է և մեր պատմության ու անցյալի վկայախոսը»,-ընդգծել է Ն. Դավթյանը։

  • Կիսվել: