երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՀՀ-ի և ԱՀ-ի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն

ՀՀ-ի և ԱՀ-ի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՀՀ ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը:

Ըստ աղբյուրի՝ առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:

  • Կիսվել: