Արցախում զոհվել է «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի սան Գագիկ Աբրահամյանը
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան Գագիկ Աբրահամյանը զոհվել է Արցախում ընթացող պատերազմում: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ։
Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։
Հավերժ փառք, Գագիկ», - նշված է «Փյունիկի» հաղորդագրության մեջ։
Գագիկ Աբրահամյանի ծնողներին և հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: