Արցախում ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 7-24-ը. ԳԹԿ տնօրենի անդրադարձը
2021-22 ուսումնական տարում բուհերի ընդունելության քննություններին հայտագրվել է 923 շրջանավարտներից 710-ը:

«Արցախի պետական համալսարան է դիմել 358, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 40, Գրիգոր Նարեկացի համալսարանին՝ 26, Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 37 շրջանավարտ, իսկ Հայաստանի բուհերի համար ունենք նպատակային տեղերով՝ 133, ոչ նպատակային տեղերով՝ 116 դիմորդ»,- մանրամասնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տարի ՀՀ բուհեր հայտագրվողների քանակը կտրուկ աճել է:
Նրա խոսքով՝ միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են երկու փուլով ՝միասնականը՝ հուլիսի 7-24-ը, իսկ ներբուհականը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Ըստ մասնագիտություների` այս տարի առաջատար դիրքում են «Հայոց լեզու և գրականություն» ու «Իրավագիտություն» մասնագիտությունները, իսկ նախորդ տարվա համեմատ` «Տնտեսագիտություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» , «Ռուսաց լեզու» բաժինների և բնագիտական առարկանների գծով դիմորդների թիվը կրճատվել է:
«Ստեղծվել է 6 քննական կենտրոն՝ թիվ 1, թիվ 2, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 8 դպրոցներում: Քննությունները կսկսվեն ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան ժամը 08:30ին: Քննությունը կտևի 3 ժամ: Մինչև հուլիսի 1-ը բոլոր դիմորդները կստանան անցաթուղթ, որտեղ նշված կլինի, թե որ քննական կենտրոնում է տեղի ունենալու քննությունը»,- ընդհանրացրեց ԳԹԿ տնօրենը: