չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախից տեղահանվածների համար սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման դասընթացներ են մեկնարկել

Արցախից տեղահանվածների համար սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման դասընթացներ են մեկնարկել

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և Ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում Արցախից տեղահանված քաղաքացիների համար մեկնարկել են սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման եռամսյա դասընթացներ։

 «Հա­յաս­տա­նի սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­նե­րի ա­սո­ցիա­ցիա»-ի նա­խա­գահ Մի­րա Ան­տո­նյա­նի խոսքով` նման նախաձեռնություններ տարբեր խմբերի շրջանում Հայ օգ­նու­թյան ֆոն­դի ե­րե­խա­նե­րի կենտ­րո­նի և ԵՊՀ մաս­նա­գետ­նե­րի հետ Ար­ցա­խում ար­դեն իրականաց­րել են։ Երևա­նում, սակայն, ա­ռա­ջին ան­գամ են կազմակերպում ար­ցախ­ցի տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար, ին­չը հնա­րա­վոր դար­ձավ «REACT» հա­կա­մար­տու­թյու­նից տու­ժած ան­ձանց հու­մա­նի­տար ա­ջակ­ցու­թյան և ին­տեգր­ման ծրագ­րի շնոր­հիվ։
 
 

«Հայ օգ­նու­թյան ֆոն­դի և Հայ կր­թա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վող ա­րա­գաց­ված դա­սըն­թաց­նե­րում ընդգրկված մոտ 100 մաս­նա­կից­նե­րից 32-ն ար­դեն ան­ցել են աշ­խա­տան­քի նո­րա­բաց սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան կենտ­րոն­նե­րում։ Մյուս­նե­րը կանց­նեն աշ­խա­տան­քի, երբ տեղերում բաց­վեն նոր կենտ­րոն­նե­ր։ Եթե Հա­յաս­տա­նում բնակ­վող տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րի շրջանում սովորել ցանկացողների շատ լինեն, ևս մեկ խումբ կպատ­րաս­տենք։ Ըստ մեր հաշվարկների` ՀՀ-ում գտն­վող ար­ցախ­ցի­նե­րի հետ աշ­խա­տե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է մոտ 35 մաս­նա­գետ, ով­քեր կըն­տր­վեն վե­րա­պատ­րաստ­ված 50 կամ ա­վե­լի մաս­նա­կից­նե­րից։ Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են գրանց­վել ա­սո­ցիա­ցիա­յի կայք-է­ջում»,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց դասընթացն ավար­տե­լուց հե­տո մաս­նա­կից­նե­րին տրա­մադր­վում են հա­վաս­տա­գրեր. նրանք ստանում են նաեւ ա­ջակ­ցու­թյուն՝ աշ­խա­տանք գտ­նե­լու հա­րցում։

  • Կիսվել: