երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախի պետնախարարը միացավ քաղաքացիների բողոքի ակցիային Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Արցախի պետնախարարը միացավ քաղաքացիների բողոքի ակցիային Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը միացավ քաղաքացիների բողոքի ակցիային Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ։

«Արձանագրեք, հայտարարեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ նաև ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել։ Դուք առնվազն դա պետք է անեք։ Հասկանում եմ՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել»,- նշել է Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից Կարմիր Խաչի մեքենայից առևանգել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Հայաստան էր մեկնում վիրահատության նպատակով։ Հետագայում Ադրբեջանը նրան մեղադրանք է առաջադրել արցախյան առաջին պատերազմում «ռազմական հանցագործություններ իրագործելու» համար։

 

  • Կիսվել: