շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ԱՀ քաղաքացուն ադրբեջանական գերությունից վերադարձնելու համար

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ԱՀ քաղաքացուն ադրբեջանական գերությունից վերադարձնելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ԱՀ քաղաքացուն ադրբեջանական գերությունից վերադարձնելու համար:

«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանը։ Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,- գրել է ԱՀ նախագահը:

Նշենք. որ Միհրան Մուսայելյանը օրեր առաջ մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Նրա գտնելու համար որոնողական աշխատանքներ էին տարվում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: