ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահը և ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի ղեկավարը քննարկել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր

Արցախի նախագահը և ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի ղեկավարը քննարկել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատկազմը:

Քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը:

  • Կիսվել: