ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ․ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել

Արցախի նախագահը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ․ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը:

Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: