երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ԱԻՆ-ը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել

ՌԴ ԱԻՆ-ը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել

ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ համատեղ ծրագրերի, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

  • Կիսվել: