երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Արցախի կառավարության կողմից կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհամակարգի Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցերը

Արցախի կառավարության կողմից կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհամակարգի Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցերը

Արցախի կառավարության կողմից կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհամակարգի Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցերը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երկու օր առաջ կառավարական ներկայացուցչություն էր եկել Քաշաթաղ: Նրանք գույքագրեցին ընթացիկ խնդիրները, հանդիպումներ ունեցան բնակիչների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին: «Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը համակարգելու է բնակիչների անվտանգ տարհանման գործընթացը, ինչն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Բայց շատ բան, կարծես թե, մեր ձեռքում էլ չի»,- պարզաբանեց պատգամավորը: Բացի այդ Արցախի կառավարության կողմից տեղահանվածների համար գործում է սոցիալական աջակցության ծրագիր, նաև «Կարմիր խաչի» առաքելությունն է տրամադրել որոշակի գումար: Տեղահանված քաղաքացիները օգտվելու են բոլոր սոցիալական ծրագրերից:

Ավելի վաղ ԱՀ Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը InfoPort.am-ի հետ զրույցում նշել էր, որ տեղահանված այն բնակիչները, որոնք կցանկանան մնալ Արցախում հիմնականում կբնակեցվեն Հինշեն, Մեծշեն համայնքներում, անհրաժեշտության դեպքում նաև այլ բնակավայրերում` նրանք կապահովվեն բնակարանով:

ՀՀ տեղափոխվող վերաբնակիչները կստանան սերտիֆիկատներ: ԱՀ կառավարությունը այս օրերին նաև ակտիվորեն աշխատում է Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր այլընտրանքային ճանապարհի ասֆալտապատման ուղղությամբ, ամեն ինչ արվում է մինչև ներկայիս ճանապարհի փակումը ասֆալտապատման աշխատանքները վերջացնելու համար:

  • Կիսվել: