շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի բնության մասնիկներով պատրաստված զարդերը մեծ պահանջարկ ունեն. հիմնադիր

Արցախի բնության մասնիկներով պատրաստված զարդերը մեծ պահանջարկ ունեն. հիմնադիր

Տիրուհի Իշխանյանն ԱՀ Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն սիրում է դիզայներական աշխատանքը, որն էլ իր դերն ունեցավ հոբին ու բիզնեսը համակցելու գործում։

Մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն սիրում է դիզայներական աշխատանքը, որն էլ իր դերն ունեցավ հոբին ու բիզնեսը համակցելու գործում։

Բնութագրությունը հասանալի չէ

MonTiru արցախյան բրենդի հիմնադիր Տիրուհու՝ ձեռագործ զարդեր ստեղծելու մտահղացումը առաջացել է, երբ գլխազարդ էր փնտրում ու չգտավ և սկսեց ինքը պատրաստել:

«Սկզբում պատրաստում էի բնական քարերով գլխազարդ, բրոշ, թևնոց և ականջօղեր։ Որոշ ժամանակ հետո փորձեցի պատրաստել նաև էբոքսիդային խեժի համադրությամբ զարդեր։ Այս տիպի զարդեր պատրաստելիս կարողանում ես օգտագործել մտքիդ թռիչքի անսահմանությունը, և յուրաքանչյուր զարդ յուրահատուկ է ստացվում։ Ինձ քաջալերել են մայրս ու ընտրյալս։ Նրա անունը Մոնթե է, իսկ ապրանքանիշի MonTiru անվանումը մեր անունների սկզբնավանկերից է կազմված», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տ. Իշխանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ տեսականին անընդհատ թարմացվում է, ու միշտ նոր մոդելներ են առաջարկում հաճախորդներին։

«MonTiru-ն առաջինն է Արցախում, որ առաջարկում է արծաթի, փայտի, ոչ թանկարժեք մետաղների ու էբոքսիդային խեժի համադրությամբ տարատեսակ զարդեր, որոնք պարունակում են Արցախի բնության մասնիկները։ Մեր Աստղաշենի աստղաձև քարերի համադրությամբ զարդերը միակն են ամբողջ աշխարհում, որոնց շնորհիվ ավելի ենք ճանաչելի դարձնում մեր հայրենիքը։

Բնութագրությունը հասանալի չէ

Արդեն մի քանի ամիս է՝ փայտի ու էբոքսիդային խեժի համադրությունն օգտագործում ենք տան դեկորատիվ իրեր պատրաստելու համար՝ ափսեներ, մրգամաններ, բաժակի տակացուներ, քաղցրավենիքի սպասք, սկուտեղներ։ Անընդհատ աշխատում ենք նոր տեսականիով ներկայանալ», - ասաց Տ. Իշխանյանը:

Նրա հավաստմամբ՝ հաճախորդներն այն մարդիկ են, ովքեր նախընտրում են տարբերվող ու ինքնատիպ զարդեր կրել, ունենալ զարդեր՝ արցախյան ծաղիկներով ու քարերով, ինչպես նաև իրենց սիրած ու հարազատ մարդու և վայրի նկարով, յուրահատուկ նվեր մատուցել՝ վստահ լինելով, որ չի կրկնվի: Վաճառքը հիմնականում կատարվում է օնլայն։

Բնութագրությունը հասանալի չէ

« Ցուցադրված տեսականի ունենք Ստեփանակերտում։ Արտասահմանից (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, ՌԴ, Ավստրալիա) նույնպես պատվերներ լինում են։ Աշխարհը պետք է գրավել նաև արցախյան արտադրանքով, քանի որ դրանով է մեր երկիրը հզորանում», - Տ.Իշխանյանը:

  • Կիսվել: