հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ԱԺ խմբակցություններում քննարկվել է 2021-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Արցախի ԱԺ խմբակցություններում քննարկվել է 2021-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱԺ «Արդարություն» խմբակցությունում 2021թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:

Ինչպես հայտնում են Արցախ ԱԺ աշխատակազմիվ, քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:

  • Կիսվել: