ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետում հրազենային վնասվածքով ոստիկանի դի է հայտնաբերվել

Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետում հրազենային վնասվածքով ոստիկանի դի է հայտնաբերվել

Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ- պահակակետայինը դուռը չի բացում:

ԱՀ ոստիկանության հաղորդմամբ՝ իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան` Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:

  • Կիսվել: