շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ, ներկայացրել հետպատերազմյան իրավիճակը (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ, ներկայացրել հետպատերազմյան իրավիճակը (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ։ Իր գրառման մեջ Հարությունյանը, մասնավորապես, նշել է․

"Հանդիպում եմ ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ:

Հանդիպմանը ներկա ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ներկայանալ, իմ երախտագիտությունն եմ հայտնել մարտադաշտում գործած սխրանքների ու հայրենանվեր գործունեության համար:

Անդրադարձ է կատարվել Արցախում տիրող իրավիճակին, տարբեր ձևաչափերով նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարվելիք կոնկրետ քայլերին"։

  • Կիսվել: