երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

«Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»,-գրել է նա:

  • Կիսվել: