չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի ղեկավարած դաշինքն արցախցիներին կներկայացնի հավակնոտ, բայց իրատեսական ծրագիր

Արայիկ Հարությունյանի ղեկավարած դաշինքն արցախցիներին կներկայացնի հավակնոտ, բայց իրատեսական ծրագիր

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը դիմել է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նախընտրական քարոզարշավը կազմակերպել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում:

«Այսօր մեր հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Իմ գլխավորությամբ մեր քաղաքական թիմը ձեզ կներկայանա հեղափոխական, բայց նաև իրատեսական ծրագրով: Այն իրենում բովանդակում է մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրների լուծման մեր տեսլականը և ամբողջովին միտված է Արցախում բարեկեցիկ, արդար ու ապահով ապագա կառուցելուն: Ծրագրի հիմքում դրված են հանրության արմատական շահերն ու պահանջմունքները, և, իմ խորին համոզմամբ, մեր գործունեության հիմնական առանցքն ուղղված է լինելու Արցախում կյանքի ու տրամադրությունների որակի փոփոխությանը»,- գրել է թեկնածուն Facebook-ի իր էջում:

Նա նաև կոչով դիմեց ընտրապայքարին մասնակցող նախագահի բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզարշավը համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպել:

«Թո՛ղ ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից»,- հավելել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: