շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առավել ցնցված ենք Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունից, որտեղ այդ ժամանակ պատսպարված են եղել քաղաքացիներ. Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ

Առավել ցնցված ենք Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունից, որտեղ այդ ժամանակ պատսպարված են եղել քաղաքացիներ. Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ

ԵՀԽ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների վերաբերյալ.

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր խորը մտահոգությունն է արտահայտում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների առնչությամբ:

Հորդորում ենք հակամարտող բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հարգել հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը և վարել կառուցողական երկխոսություն՝ ուղղված մարդկային կյանքի և իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ենթակառուցվածքների և աղոթավայրերի վրա հարձակումների կանխմանը և կայուն խաղաղության հաստատմանը:

Հակամարտության ընթացքում արդեն իսկ տեղի ունեցած բազմաթիվ այլ ողբերգական իրադարձությունների շարքում առավել ցնցված ենք Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունից, որտեղ այդ ժամանակ պատսպարված են եղել քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք միմյանց կրոնական և մշակութային վայրերի ցանկացած նպատակային թիրախավորումը:

Աղոթում ենք և հույս հայտնում, որ հոգևոր առաջնորդներն ու կառույցները, որոշումներ կայացնողների հետ միասին, կարող են միավորել իրենց ջանքերը` այս հակամարտությանը վերջ դնելու՝ ամեն մարդկային կյանք պաշտպանության, միմյանց համայնքների և սրբավայրերի հանդեպ հարգանքի, միջկրոնական փոխըմբռնման խթանման համար, ինչպես նաև համագործակցելու՝ հանուն խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության:

Հայր դոկտ․ Իոան Սաուկա
ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար

  • Կիսվել: