կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լվովում ռմբակոծությունից հետո երկօրյա սուգ է հայտարարվել

Լվովում ռմբակոծությունից հետո երկօրյա սուգ է հայտարարվել

Հուլիսի 6-ի գիշերը ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի արևմտյան ամենամեծ քաղաք Լվովին։ «Կալիբր» հրթիռները քաղաքը խոցել են գիշերվա մոտ ժամը մեկին, ընդհանուր առմամբ, Սև ծովից արձակվել է 10 հրթիռ։

Արդյունքում զոհվել է 5, վիրավորվել՝ 36 մարդ։ Քաղաքի ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել, տուժել է 35 շենք, մեկն ամբողջությամբ ավերվել է։ Լվովում երկօրյա սուգ է հայտարարվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «հակառակորդին շոշափելի պատասխան կտրվի»։

  • Կիսվել: