Լվովի վրա Ռուսաստանի հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել
Լեհաստանը, որն Ուկրաինայի հարևանն է, Լվովի վրա Ռուսաստանի հարվածների պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել՝ լեհական օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնել է Լեհաստանի բանակը, տեղեկացնում է BBC News-ը։
Նշվում է, որ գործի են դրվել նաև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ինքնաթիռները։ Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ հարվածների հետևանքով տարածաշրջանում զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։
Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի էլեկտրակայաններին։ Դրանցից մեկը վնասվել է Զապորոժյեի վրա գիշերային հարձակման ժամանակ։ Քաղաքապետի վկայությամբ՝ զոհվել է մեկ մարդ, ավելի քան 73 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։



