շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի հատվածի ռմբակոծության վեցերորդ օրը զոհերի թիվը հասել է 139-ի

Գազայի հատվածի ռմբակոծության վեցերորդ օրը զոհերի թիվը հասել է 139-ի

Գազայի քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռմբակոծության սկզբից ի վեր նահատակվել է 139 պաղեստինցի, գրում է parstoday.com-ը:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Գազայի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության հայտարարության համաձայն, 139 պաղեստինցի նահատակներից 39-ը երեխաներ են:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ առնվազն 950 մարդ է վիրավորվել Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով:

Ռամազան բարեբաստիկ ամսի սկզբից բռնագրավված Ղոդսում և Պաղեստինի այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել սիոնիստների և պաղեստինցի ցուցարարների ու աղոթարարների միջև:

Պաղեստինյան դիմադրության ուժերի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև բախումների նոր փուլը սկսվեց երկուշաբթի օրը Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դադարեցնելու վերջնաժամկետի ավարտից հետո և ամեն օր ավելի է ուժգնանում:

 

  • Կիսվել: