կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության

Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության

Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։

Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։

Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

 

  • Կիսվել: