կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից տեղափոխելու մասին

Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից տեղափոխելու մասին

Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:

Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»,-նշել է նա:

  • Կիսվել: