շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ-ում հաշվառված առանձին խմբերին 50 000 ՀՀ դրամի չափով աջակցություն տրամադրելու ծրագիրն ընթացքի մեջ է. անդրադարձ

ԱՀ-ում հաշվառված առանձին խմբերին 50 000 ՀՀ դրամի չափով աջակցություն տրամադրելու ծրագիրն ընթացքի մեջ է. անդրադարձ

Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացն ընթացքի մեջ է։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ծրագրի շահառու են հանդիսանում կենսաթոշակառուները, որոնց թիվը կազմում է 22 158:

Կարելի է ասել, որ կենսաթոշակառուների աջակցությունը 99%-ով տրամադրված է:

Ծրագրի շահառու հանդիսացող երեխաների թիվը կազմում է 27 136, որից վճարվել է 17 921 երեխայի աջակցությունը. վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» ՓԲԸ միջոցով:

Եթե շահառուն «Արցախբանկ»-ի քարտապան է, վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ եթե այլ բանկի քարտապան է, կստանա «Արցախբանկ»-ից՝ անձնագրի միջոցով, կանխիկ եղանակով»,-նշել է Ա. Թովմասյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին նման եղանակով վճարում կիրականացվի «Արարատ», «Ամերիա», «Ակբա» բանկերի քարտապան հանդիսացող ծրագրի շահառու անձանց մի մասի համար:

Այդ շրջանակի անձանց վճարումների վերաբերյալ նախարարությունը հավելյալ տեղեկատվություն կհաղորդի:

  • Կիսվել: