ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը շարունակում է ինտենսիվորեն իրականացնել նախանշված ծրագրերը

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը շարունակում է ինտենսիվորեն իրականացնել նախանշված ծրագրերը

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը շարունակում է ինտենսիվորեն իրականացնել նախանշված ծրագրերը, որոնք միտված են նաեւ հանրության խոցելի շերտերի սոցիալական բեռի թեթևացմանը։

Այս մասին <<Արցախպրես>>-ի հետ զրույցում նշել է գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Ավանեսյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախարարության կողմից իրականացված մի շարք աշխատանքներ։

«Նշված ժամանակաընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 2 թիկնասայլակ, նախարարության միջնորդությամբ Երևան քաղաքում կազմակերպվել է 3 հաշմանդամի աչքի պրոթեզավորում: Լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հատկացվել է 29 լսողական սարք:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում մեկ հաշմանդամի ստորին վերջույթի օրթեզավորումը ՀՀ-ում կազմակերպելու համար միջնորդագիր է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Կազմակերպվել է Արցախում բնակվող մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաների ուղեգրումը Զերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարան: Նախարարության համակարգում գործող կազմակերպության կողմից 1 հաշմանդամի հատկացվել է քայլակ, 6 հաշմանդամի համար անվճար պատրաստվել են պրոթեզներ, վերանորոգվել` 6 պրոթեզ, տրամադրվել 23 հենակ, 17 ձեռնափայտ, 4 կրծքագեղձի պրոթեզ, ինչպես նաև տեխնիկական և այլ 231 օժանդակ միջոց>>,- մանրամասնել է մեր զրուցակիցը և ընդգծել` օժանդակության հարցերով դիմած քաղաքացիների դիմումները հիմնականում բավարարվել են, ընդ որում` 203 քաղաքացու տրամադրվել է նյութական օժանդակություն, 351 քաղաքացու` հագուստ:

  • Կիսվել: