ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն այցելել է Մարտակերտի շրջան՝ հետևելու շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին (Լուսանկարներ)
Նախօրեին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն այցելել է Մարտակերտի շրջան՝ հետևելու շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի և շրջանում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անց է կացվել խորհրդակցություն, քննարկվել հասարակական նշանակության շենք-շինությունների վերանորգման ընթացքին, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակելի տների և պատերազմի ընթացքում հրետակոծված տների վերանորոգման ծրագրին, ինչպես նաև նախատեսվող այլ շինարակական աշխատանքներին առնչվող հարցեր։
Խորհրդակցության ավարտից հետո Արամ Սարգսյանը շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է Մարտակերտ քաղաքի և Մաղավուզ համայնքի տարբեր շինարարական օբյեկտներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին և դրանց որակին։






