ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ուսման վարձի պարտքերի փոխհատուցումների մասին

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ուսման վարձի պարտքերի փոխհատուցումների մասին

ԱՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հարգելի՛ ուսանողներ,

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է այն մասին, որ ԱՀ կառավարության կողմից իրականացվելու է միայն առկա համակարգում սովորող 2020/2021 ուսումնական տարվա ԱՀ և ՀՀ միջին և բարձրագույն ուսումանական հաստատությունների տեղահանված, ինչպես նաև ԱՀ ուսհաստատությունների մարտական գործողությունների մասնակից սովորողների, մարտական գործողություններին մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի պարտքերի փոխհատուցումները»։

  • Կիսվել: