շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը դրամաշնորհային ծրագրերի քննարկում֊ շնորհանդես կկազմակերպի

ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը դրամաշնորհային ծրագրերի քննարկում֊ շնորհանդես կկազմակերպի

Դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ հայտերի ընդունման համար նախատեսված 1,5 ամսվա ընթացքում ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել, ընդհանուր առմամբ, 36 հայտ, որոնցից 12-ը` «Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով», 17-ը` «Մշակող արդյունաբերության զարգացում» և 7-ը` «Գյուղական տուրիզմի զարգացում» ուղղություններով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ընթացիկ տարվա հուլիսի 10-ից մեկնարկել է դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ հայտերի ընդունման գործընթաց: Դրամաշնորհային ծրագրերը միտված են նպաստելու տնտեսության 3 կարևորագույն ուղղությունների՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը և տրամադրվում են աննախադեպ շահավետ պայմաններով: Սեպտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին՝ ժամը 10:00-ին, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեության նախարարությունում տեղի կունենան ներկայացված բիզնես-ծրագրերի քննարկում-շնորհանդես և արդյունքների ամփոփում», - նշեց Գ. Հայրապետյանը:

  • Կիսվել: