հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զաքիր Հասանովը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ

Զաքիր Հասանովը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ

Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության դրույթների իրականացման հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: