ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու․ Թրամփ

Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու․ Թրամփ

Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Զելենսկին այն մարդը չէ, որի հետ Միացյալ Նահանգները պետք է գործ ունենա։

«Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Նրանք նրա հետ համաձայնության չեն գա։ Նա չի ցանկանում համաձայնության գալ։ Ասում է, թե ցանկանում է, բայց իրականում չի ցանկանում։ Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ։ Նրանք կործանել են Ուկրաինան։ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի։ Հակամարտությունը պետք է ավարտվի շուտով», — հայտարարել է Թրամփը։

Թրամփը Զելենսկուն համեմատել է 19-րդ դարի թափառական կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետ, ում անունը ասոցացվում է խորամանկ վաճառողի և չափազանցությունների վարպետի կերպարի հետ։

ԱՄՆ նախագահը նաև պատմել է Ուկրաինայից մի երիտասարդ կնոջ հարցազրույցի մասին, որը քննադատել է Զելենսկուն՝ պատերազմի հետևանքների համար։

«Նախագահ Զելենսկին կործանել է մեր երկիրը։ Նա մեզնից խլել է մեր տղամարդկանց։ Մեր տղամարդիկ ոտքեր ու ձեռքեր չունեն։ Շատ դեպքերում նրանք հոգեբուժական հաստատություններում են կամ մահացել են»,- կնոջ խոսքերը մեջբերել է Թրամփը։

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի մարդկային ռեսուրսների տարբերությանը՝ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը կարող է մեծ կորուստներ կրել՝ շարունակելով պատերազմը։

«Ռուսաստանը հսկայական երկիր է։ Այն կարող է մեկ միլիոն մարդ կորցնել և դեռ միլիոնավոր մարդկանց ունենալ։ Ուկրաինան նման մարդկային ռեսուրսներ չունի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը «այլանդակություն» է անվանել Կիևի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանին՝ ի հեճուկս ԱՄՆ-ի խնդրանքների։

  • Կիսվել: