շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Իրանի ԶՈւ պատվիրակությունը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ու ԼՂ-ին առնչվող հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Իրանի ԶՈւ պատվիրակությունը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ու ԼՂ-ին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Մուհամեդ Ահադիի գլխավորությամբ:

Նշենք, որ վերջինս գտնվում է Ադրբեջանում՝ մասնակցելու ադրբեջանաիրանական համատեղ հանձնաժողովի հանդիպմանը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հասանովը պատմել է հայ-ադրբեջանական ՛՛պայմանական՛՛ սահմանի օպերատիվ իրադրության եւ ՛՛Ղարաբաղի տնտեսական շրջանի մասին՛՛։

Նշվում է նար, որ իբրև թե Իրանի պատվիրակությունը ՛՛մտահոգություն՛՛ է հայտնել Հայաստանի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են ՛՛սպառնալիք ստեղծել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար՛՛:

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ռազմական ոլորտում կողմերի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի, ինչպես նաեւ հետաքրքրող այլ թեմաների մասին:

  • Կիսվել: