ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի  16-ի և 17-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը 4-5 աստիճանով կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    28.1°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        0°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14°C

  • Կիսվել: