կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է»։

Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (5,496,900 մանաթի ընդհանուր գումարի նյութական վնաս)»։

«Սպանել է ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։

«Բավարար հիմնավոր կասկածների առաջացման կապակցությամբ որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով»,- հայտնել է Ադրեբջանի դատախազությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, և Լաչինում տեղակայված անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նրան տարել են անհայտ ուղղությամբ:

  • Կիսվել: