ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
44-ը կապի մեջ է. Սամվել Բաբայան

44-ը կապի մեջ է. Սամվել Բաբայան

Արցախի հերոս, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն իր ՖԲ էջում գրառում է արել այն մասին, որ խոստումներն իրականացնելու ժամանակն է: Նա, մասնավորապես, գրել է.

 

«Սիրելի´ հայրենակիցներ,
խոստումներն իրականացնելու ժամն է:
________________________________________
Արցախի ներկայիս իրավիճակը հանուն ազատության և անկախության գաղափարի մահվան դեմ հանդիման գնացած տղաների երազանքը չէր: Ապրողներս պարտավոր ենք իրագործել խրամատում տված մեր երդումը:
Մենք կեղեքելու, մասնատելու, թալանելու հայրենիք չունենք: Միասնականության և համառ պայքարի արդյունքում Արցախը դարձնելու ենք մեր երազանքի երկիրը:
Տղե´րք, մարտերից առաջ ասում էի՝ «ի զե՜ն»:
Հիշու՞մ եք:
Երեք տասնամյակ անց գրեթե ոչինչ չի փոխվել:
Ուրեմն՝ «ի գո՜րծ»:

Հ.Գ. 44-ը կապի մեջ է»:

  • Կիսվել: