շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023 թվականին տեղահանված արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում տուն կառուցել․ «Հրապարակ»

2023 թվականին տեղահանված արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում տուն կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար պետական ծրագիր դեռ չկա։ Այն քննարկման փուլում է, սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ ասացին, որ կա «16 միլիոնների» ծրագիրը, որին կարող են դիմել նաեւ տեղահանված արցախցիները, եթե սահմանամերձ գյուղերում հող գնեն, եւ ամուսիններից մեկը 070 կոդով անձնագիրը փոխի, հայկական կոդով անձնագիր ստանա։ Զրուցել ենք նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։

Նախ հարցրել ենք, թե բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ինչպիսի ծրագրեր կան, ինչ պայմաններ են դրա համար պետք, եւ պետությունը որքան գումար է հատկացնում։ «Այս պահին գործող ծրագիր ունենք` 2020 թվականին տեղահանվածների հավաստագրերով բնակապահովման ծրագիրը, որի շրջանակներում 3 հազար 765 հոգի արդեն ստացել է հավաստագիր, որից 2 հազար 123-ն արդեն ունեն ձեւակերպված հիպոթեքային վարկ, ինչը նշանակում է, որ արդեն անշարժ գույքի ձեռքբերման գործարքն արվել է։ Դա ենթադրում է հիպոթեք, որի ամսական մարումներն անում է պետությունը 10 տարի ժամկետով։ Խոսքը մինչեւ 10 մլն դրամի մասին է, եթե մարզային բնակավայրերում է անշարժ գույքը ձեռք բերվում կամ կառուցվում, իսկ եթե սահմանամերձ գյուղական բնակավայրերի մասին է խոսքը՝ 14 մլն դրամ»,- պատասխանեց Ղարագյոզյանը։

- Հավաստագիրն ընտանիքի՞ն է տրվում։

- Այո, տրվում է ընտանիքին։ Ընտանիքների ցանկը մեզ տրամադրել է Արցախի տարածքային կառավարման նախարարությունը, 2023թ․ հունիսի 30-ին տրամադրվել է վերջնական բազան։ Այսինքն՝ ծրագիրն ունի հստակ պահանջներ, որին բավարարելու դեպքում շահառուն կարող է ընդգրկվել ծրագրում։ Մենք բացել էինք առցանց դիմումների հարթակ, մարդիկ առցանց դիմել են, ստացել են հավաստագրեր, հիմա էլ հիպոթեքային վարկավորմամբ պրոցեսի մեջ են։ Պրոցեսը մի քիչ դանդաղ է ընթանում, քանի որ տեղահանված ընտանիքների մոտ վարկային պատմությունը խայտառակ վիճակում է, իսկ բանկերի հետ մի քիչ դժվար է այդ վարկային պատմությամբ մտնել գործընթացի մեջ, բայց մենք ամեն ինչ անում ենք, պարբերաբար թարմացնում ենք, բարեփոխում ենք կարգը, որպեսզի մեր շահառուները կարողանան ընդգրվել ծրագրում, եւ արդեն, բարեբախտաբար, 2 հազար 123 ընտանիք գնել է տունը` սերտիֆիկատով։ Մեկ այլ ծրագիր էլ ունենք՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրը, որի մասին երեւի լսել եք՝ 16 միլիոնի ծրագիրն է։ Այստեղ եւս ունենք սահմանափակում, այսինքն՝ ծրագրին կարող են դիմել նաեւ Արցախից տեղահանված ընտանիքները, որոնք կբավարարեն ծրագրի պահանջներին։ Պահանջները շատ քիչ են․ պետք է ամուսիններ լինեն, որոնցից առնվազն մեկը լինի ՀՀ քաղաքացի, եւ ունենան սահմանամերձ գյուղական բնակավայրում հող, որի վրա կառուցապատում պիտի անեն։ Այդ հողի համար իրենք նախագիծ են կազմում, շինթույլտվություն են ստանում եւ մոտենում են գործընկեր բանկ՝ կառուցապատման վարկ վերցնելու համար, որի մարումները եւս՝ 10 տարիների կտրվածքով, մինչեւ 16 մլն դրամ, անում է պետությունը։ Այսինքն՝ այս ծրագրին եւս կարող են դիմել տեղահանված ընտանիքները։

- Երբ նշում եք, որ ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի պետք է լինի, դա նշանակում է, որ նրա անձնագիրը 070 կոդով չպե՞տք է լինի։

- Այո, ամուսիններից գոնե մեկը պետք է դիմի քաղաքացիություն ստանալու համար։ Երբ ամուսիններից մեկը դառնա ՀՀ քաղաքացի, ստանա անձնագիր, ամուսնության վկայականը խնդիր չի լինի, որ լինի Արցախի, եւ երբ հողի հարցը լուծեն, կկարողանան դիմել սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանաշինության ծրագրին։

- Սահմանամերձ բնակավայրերն այս ծրագրի իմաստով որո՞նք են, օրինակ՝ Շիրակի մարզում Թուրքիայի հետ սահմանամերձ բնակավայրերում կարո՞ղ են բնակարան կառուցել։

- Շիրակում չունենք։ Սահմանամերձ բնակավայրերը 80-ն են՝ հաստատված են 2014 թվականի կառավարությամբ որոշմամբ։

- Այդ ծրագրին քանի՞ արցախցի է դիմել։

- Չեմ կարող ասել, թե դիմողների քանի տոկոսն է արցախցի, այս պահին 380 շահառու ունենք, բայց այս պահին վիճակագրություն, թե այդ 380-ից քանիսն են Արցախից տեղահանված ընտանիքներ, չեմ կարող ասել, որովհետեւ համակարգում այդպիսի նշում չենք անում։

- Որպես այդպիսին, ա- Իսկ 2023-ին տեղահանված արցախցիների համար բնակարանով ապահովման ծրագիր չկա՞։յդպիսի ծրագրի վերաբերյալ այս պահին դեռ քննարկումների փուլերում ենք, որովհետեւ, հասկանում եք, շատ մեծ ծավալների ծրագիր է նախատեսվում ե՛ւ ընթացակարգային առումով, ե՛ւ ֆինանսական առումով։ Այս պահին քննարկումներ են միջազգային դոնորների հետ, որից հետո արդեն կներկայացվի նախագիծը հանրային քննարկման։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: