Իրանը երբեք չի հանձնվի ԱՄՆ-ին. Ալի Խամենեի
Իրանական ժողովուրդը պետք է իմանա, որ Ամերիկայի հետ հակամարտության պատճառն այն է, որ նրանք ցանկանում են, որ Իրանը հանձնվի։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Նման բան երբեք տեղի չի ունենա։ Հենց ամերիկացիներն էին, որ վիրավորել են Իրանի ժողովրդին», - գրել է նա։